Ինչպես պատրաստել պաշտպանիչ միջոցներ տնային պայմաններում

Եթե դեղատանը չեք գտնում Ալկոգել, ապա կարող եք պատրաստել ավելի լավ ու բնական միջոց սեփական ուժերով։

Ներկայացնում ենք մի քանի բաղադրատոմս․

Կիտրոնի եթերայուղով 

Բաղադրիչներ․

  • կալենդուլայի սպիրտային թուրմ - 50 մլ
  • ջուր - 50 մլ
  • ալոեի գել - 1 թեյի գդալ
  • գլիցերին -  1 թեյի գդալ
  • կիտրոնի եթերայուղ (կարող եք փոխարինել կիտրոնի հյութով) - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

  1. Խառնեք կալենդուլայի թուրմը ջրի հետ 1:1 հարաբերությամբ,
  2. Ավելացրեք ալոեն, ապա՝ գլիցերինը և կիտրոնի յուղը,
  3. Խառնել և լցնել համապատասխան տարայի մեջ։

Թեյի ծառի եթերայուղով

Բաղադրիչներ․

  • երիցուկի թուրմ - 100 մլ
  • ալոեի գել - 50 մլ
  • թեյի ծառի յուղ - 5 կաթիլ
  • լավանդայի յուղ - 5 կաթիլ
  • հեղուկ վիտամին Е - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

  1. Լավ խառնել երիցուկի թուրմը ալոեին,
  2. Ավելացնել թեյի ծառի յուղը, լավանդայի յուղը,
  3. Լրացուցիչ պաշտպանության համար ավելացնել վիտամին Е
  4. Լցնել ամբողջը տարայի մեջ և լավ թափահարել։

Կոկոսի յուղով

Բաղադրիչներ․

  • ջուր - 100 մլ
  • սպիրտային թուրմ - 20 մլ
  • հեղուկ կոկոսի յուղ - 5 մլ
  • դարչինի ու մեխակի եթերային յուղ (կարող եք փոխարինել ճզմածքով) - 5 կաթիլ

Պատրաստման եղանակը․

  1. Լավ խառնել ջուրը և սպիրտը,
  2. Հերթով ավելացնել բոլոր բաղադրիչները,
  3. Լավ խառնել և լցնել տարայի մեջ։

Ուշադրություն․ հակավիրուսային քսուքները աշխատեք օգտագործել այն դեպքում, եթե ձեռքերը լվալու հնարավորություն չկա։