12 կանոն անվտանգ հրավառության համար

Էլ ի՞նչ Նոր տարի առանց հրավառության: Այդ գունավոր կրակները լցնում են մեր տոնը կախարդանքով: Սակայն անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում հրավառությունը կարող է հանգեցնել շատ անախորժ, երբեմն էլ` մահացու հետևանքների:

Մեր հոդվածում կգտնեք մի շարք խորհուրդներ` տհաճ ու դժվախտ պատահարներից խուսափելու համար. 

  1. Ուշադրություն դարձրեք, թե ումից եք գնում հրավառությունը: Աշխատեք գնել այն լիցենզավորում ունեցող խանութներից, գնելուց առաջ զննեք գլանակը. այն պետք է չունենա վնասված մասեր: Նայեք պիտանելիության ժամկետը:
  2. Պահանջեք և կարդացեք օգտագործման կանոնները, որքան էլ որ դրանք պարզ լինեն:
  3. Պահեք պայթուցիկները կրակից և հրավտանգ նյութերից հեռու:
  4. Եվս մեկ անգամ հիշեցնում ենք. մի՛ պահեք պայթուցիկ նյութեր գրպանում:
  5. Հրավառություն կազմակերպեք բնակելի տարածքներից, մեքենաներից, շինություններից հեռու, ցանկալի է` բաց, ամայի տարածքում:
  6. Երբեք մի՛  պայթեցրեք գլանակները տան պատուհանից, պատշգամբից կամ շեմքից:
  7. Մի՛ հակվեք դեպի գլանակը, վառեք այն պարզած ձեռքի հեռավորության վրա, մի՛ պահեք այն դեմքին կամ մարմնին մոտ:
  8. Երբեք, անգամ կատակով, մի՛ ուղղեք գլանակը մարդկանց ուղղությամբ: Դրեք այն ուղղահայաց դիրքով, ֆիքսեք քարերով կամ ձյան թմբով:
  9. Վառելուց հետո հեռացեք գլանակից 5-10 մետր:
  10. Եվ իհարկե, մի՛ պահեք վառվող գլանակը ձեռքում:
  11. Չի՛ կարելի դնել գլանակը ապակե բանկայի, շշի կամ տարայի մեջ. պայթյունի հետևանքով դրանց բեկորները կարող են հարվածել մարդկանց:
  12. Գլանակի վերջանալուց հետո մի՛ շտապեք մոտենալ դրան. հնարավոր է, որ դեռևս մնացած լինեն չկրակաց պայթյուններ:

Մաղթում ենք առանց պատահարների Ամանոր: