Իրանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է գրանցվել
Իրանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է գրանցվել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ երկրի առողջապահության նախարար Կիանուշ Ջահանպուրին հղումով:
Նախարարը նշել է, որ վարակակիրները հոսպիտալացվել են, երեքն էլ իրանցի են:
Փետրվարի 19-ին Իրանում կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքն էր գրանցվել: Փետրվարի 20-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակավածների թիվը 74,000 է, մահացել է 2118 մարդ, ապաքինվել՝ մոտ 16,000: