Մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները։ Մասնավորապես՝ թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պարտադիր անձնագիր ունենան։
Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։
Փաշինյանը նշել է, որ փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները բանկերը, սակայն կոչ է արել օգտվել օնլայն ծառայություններից: Բոլոր բանկերը, խանութները, դեղատներն առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65-ն անց քաղաքացիներին:
Փաշինյանը հորդորել է նաև 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել, խստագույնս հետևել տանը մնալու հորդորին: