Ֆեյսբուքը կտեղեկացնի օգտատերերին կեղծ ինֆորմացիայի մասին
COVID-19 կորոնավիրուսի տարածումն օր օրի շատանում է, իսկ մարդկանց ինֆորմացիայի հիմնական աղբյուրը դարձել են սոցցանցերում տարածվող նյութերը։ Սակայն այդ շարքում շատ են կեղծ տեղեկությունները, որոնք մարդկանց դեզինֆորմացնում կամ խուճապի են մատնում։ Միայն ԱՄՆ-ում ֆեյսբուքի օգտատերերի մոտ 80%-ը առնվազն մեկ անգամ կարդացել է կեղծ լուր։
Այդ իսկ պատծառով Ֆեյսբուք սոցիալական կայքի տնօրինությունը որոշում է կայացրել տեղեկացնել մարդկանց, որ իրենք կարդացել, հավանել կամ մեկնաբանել են կեղծ տեղեկություն։ Այդպիսի ինֆորմացիա տարածող կայքերի ցանկը Ֆեյսբուքին կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Սա առաջին դեպքն է, որ Ֆեյսբուքը որոշում է այսպիսի քայլի գնալ, մինչդեռ միջազգային մեդիա-էքսպերտները բազմիցս դիմել են սոցցանցի տնօրինությանը՝ կեղծ տեղեկատվությունը արգելափակելու խնդրանք-հորդորներով։
Հուսանք, որ այս փորձառնությունը շարունակական կլինի։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի։