Ակնե

Ինչ է տեղի ունենում

Ըստ վիճակագրության՝ մոլորակի վրա գրեթե յուրաքանչյուր ոք գոնե մեկ անգամ նկատել է իր դեմքի, կրծքի կամ մեջքի վրա պզուկներ: Ակնեն կամ պզուկը բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է մաշկային ճարպի չափազանց շատ արտադրման պատճառով ճարպագեղձերի խցանման հետևանքով: Դեռահաս տարիքում շատ տղաներ և աղջիկներ, բախվելով ակնեի խնդրին, հաճախ զգում են հոգեբանական անհարմարություն: Պզուկային ցանը հաճախ է հանդիպում մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ, սակայն ավելի տարիքով մարդիկ էլ նույնպես կարող են տառապել հիվանդության դրսևորումներից:

Բովանդակություն.

Ակնե. ինչ է դա

Ճարպագեղձերի խցանումը բերում է ակնեի առաջացման: Գեղձը կարող է փակվել ճարպի կուտակումներով և մաշկի մահացած բջիջներով: Ստեղծվում են համապատասխան պայմաններ մանրէների ակտիվ բազմացման համար, որից հետո առաջանում են մաշկի թարախապարկեր: Դեռահասների համար այսպիսի փոփոխությունները նորմալ են՝ մարմնի հորմոնալ վերակառուցման պատճառով:

Հիշեք. ակնեի առաջացման պատճառները բաժանվում են հետևյալ հիմնական տեսակների՝ էնդոգեն, այսինքն՝ ներքին պատճառներ, և էկզոգեն՝ արտաքին:

Ինչն է դասվում ներքին պատճառներին.

  • հորմոնալ փոփոխությունները պատանիների մոտ հորմոնների պոռթկման շրջանում, աղջիկների մոտ՝ դաշտանից առաջ;
  • իմունային կարգավիճակը, քրոնիկ հիվանդությունները (օրինակ ՝ բերանի և կզակի շուրջ պզուկները կանանց մոտ կարող են ձվարանների խնդիրների ազդանշան լինել);
  • լյարդի և աղեստամոքսային հիվանդություններ;
  • վարակիչ հարուցիչներ;
  • մեծահասակների մոտ հաճախակի պատճառ է սեբորեան;
  • ժառանգականությունը. ճարպային գեղձերը ցավագին են արձագանքում կանանց և տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի աճին: Մեծ դեր են խաղում ճարպագեղձերի՝ գենետիկորեն որոշված չափը, քանակը և սեկրետային ակտիվությունը:

Ակնե. ինչ է դա

Արտաքին պատճառները, որոնք ազդում են ակնեի առաջացման վրա.

  1. Մաշկի շփումը կոմեդոգեն ազդեցությամբ նյութերի հետ, որը հանգեցնում էգեղձերի խցանման և մաշկի կոշտացման (հիպերկերատոզ): Դրանք քսուքներ են, յուղեր, ձյութով (дегтярные) դեղեր, որոնց հետ շփումը հնարավոր է արտադրության մեջ:
  2. Ճարպ պարունակող կոսմետիկ միջոցների առատ և շարունակական օգտագործումը՝ շրթներկ, դիմափոշի, արևայրուքի կրեմ:
  3. Չափից դուրս երկար գտնվելը արևի տակ, որն ուղկեցվում է ճարպային պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ, հանգեցնում է պզուկների առաջացման:
  4. Հագուստի ճնշումը մաշկի վրա, հավելյալ գործոն է դառնում բարձր քրտնարտադրությունը: Մաշկի վնասվածքները:
  5. Վատ անձնական հիգիենան, մաշկի մահացած բջիջների ժամանակավրեպ շերտազատումը:
  6. Հորմոնալ դեղերի, ստերոիդների օգտագործումը:
  7. Սթրեսային իրավիճակները, որոնք ակտիվացնում են հորմոնների հավելյալ արտադրմանը նպաստող մակերիկամների աշխատանքը:

Կորյակների զարգացումը անցնում է մի քանի փուլով՝ ճարպի ավելցուկային արտադրություն, մաշկի շերտի հաստացում, բակտերիաների ակտիվացում, բորբոքային գործընթաց։

Ուշադրություն. ակնեի զարգացման պատճառներից մեկը կարող է լինել մակաբույծ՝ ենթամաշկային տիզը, որը առկա է բազմաթիվ մարդկանց մաշկում և ակտիվանում է որոշակի գործոնների ազդեցությամբ:

Ակնեի դասակարգումը ըստ ծանրության աստիճանի

Ինչ է տեղի ունենում

Ճարպագեղձի մեծացումը տեղի է ունենում սեկրետի բարձր արտադրության ազդեցության տակ: Դեմքի վրա նկատելի են դառնում լայնացած ծակոտիները։ Տեղի է ունենում եղջերաթաղանթի շերտի հաստացում ծորանի վերջնամասում՝ նրանց անջատման արագության բարձրացման հետևանքով: Կարճ ժամկետում մեռած բջիջները ամբողջությամբ խցանում են ծորանը, մաշկային ճարպ չի արտադրվում, այլ ձգում է ճարպագեղձի խոռոչը՝ աստիճանաբար հավաքվելով այնտեղ: Ներսում տեղի է ունենում բակտերիաների բազմացում, որոնք ճարպագեղձերի միկրոֆլորայի սովորական բնակիչներ են, բայց ակտիվ բազացման դեպքում հանգեցնում են բորբոքման:

Խցանված և մաշկային ճարպով լցված գեղձը կոչվում է կոմեդոն: Մաշկի մակերևույթին դուրս գալու հնարավորություն չունեցող կոմեդոնը մնում է մաշկի տակ և դառնում է սպիտակ պզուկ: Դուրս եկած կոմեդոնը անցնում է մասնակի օքսիդացում մելանինի խառնուրդով, որը սև երանգ է տալիս դրան. դրանք սև պզուկներն են:

Կարևոր է. կորյակային ցանի առաջացման պատճառներն այնքան շատ են, որ դրա հայտնվելուն պես պետք է դիմել բժշկի: Հորմոնալ խախտումները վերացնում է էնդոկրինոլոգը, իսկ արտաքին դրսևորումները կոսմետոլոգի գործն են:

Ակնեի տեսակները

Ակնեի դասակարգումը ըստ ծանրության աստիճանի

Գոյություն ունի կորյակների բաժանում ըստ տեսակների և ըստ մաշկի ախտահարման ծանրության աստիճանի:

Ակնեի աստիճանները.

  1. Թեթև աստիճան - Բացակայում են բորբոքային գործընթացները, նկատվում է փոքր քանակի (10 հատից ոչ ավելի) կոմեդոնների և կորյակների (պապուլ, պուստուլ) ներկայություն: Որևէ բարդություն բուժման ժամանակ սովորաբար չի լինում։
  2. Չափավոր աստիճան - Ավելի շատ բաց և փակ կոմեդոններ (10-25 հատ), մեծ թվով պզուկներ: Բուժումը տևական է, մինչև 2 ամիս, սակայն կանխատեսումը բարենպաստ է:
  3. Ծանր աստիճան - պապուլների, պուստուլների, կոմեդոնների քանակը կտրուկ ավելանում է (30, 50 հատ): Պահանջվում է մասնագիտացված բժշկական թերապիա:
  4. Ծայրահեղ ծանր աստիճան - մեծ քանակությամբ և ծանրության տարբեր աստիճանի ցաներ մաշկի վրա ՝ կիստաներ, հանգույցներ, պուստուլաներ, պապուլներ: Բազմաթիվ կոմոդոնալ ցաներ: Անհրաժեշտ է համալիր թերապիա:

Դեմքին, մեջքին, կրծքին հանդիպող մեծ քանակությամբ կորյակային ցանը չպետք է մնա առանց ուշադրության: Ինքնաբուժությունը նման դեպքում լավագույն տարբերակը չէ:

Ինչպես ազատվել ակնեից

Հիշեք. առանց բժշկի նշանակման օգտագործվող դեղորայքը ունակ չէ անհրաժեշտ կերպով հաղթահարել հիվանդությունը: Ինքնուրույն ընտրել համպաատասխան դեղ փաստացի անհնար է:

Ակնեի տեսակները

Բորբոքային գործընթացը ճարպագեղձում, որը առաջանում է դրա խցանումից, կարող է լինել տարբեր տեսակների և ունենալ տարբեր ծագում:

Կոպիտ պզուկներ

Դրանք սովորաբար դեռահասության պզուկներն են, որոնք նորմա են շատ պատանիների համար, և անհետանում են մեծամասնության մոտ մինչև 20 տարեկանը: Նման պզուկներ կարող են հանդիպել մոտ մեծահասակների փոքր տոկոսի մոտ, պատճառը աղեստամոքսային համակարգի, լյարդի աշխատանքի, էնդոկրին խանգարումների խախտումներն են:

Սկզբում մաշկը ծածկվում է փոքր կարմիր պղուկներով, որոնք հետագայում բացվում են՝ ձևավորելով թարախային խոռոչ: Կարող են առաջացնել սպիներ և մաշկի պիգմենտացիայի խախտումներ:

Ինչն է նրանց համար բնորոշ.

  • տեղակայություն դեմքին, հազվադեպ՝ մեջքին ու կրծքին:
  • առաջանում է հետևյալ պատճառներով. հորմոնալ անհավասարակշռություն, ժառանգականություն, սխալ սնունդ, մաշկի ոչ ճիշտ խնամք, մակաբույծների առկայություն մաշկի տակ:

Ակնեի դեմ պայքարի տնային մեթոդները

Ուշադրություն՝ այսպիսի պզուկների ֆիզիոլոգիական տարատեսակը կարող է հանդիպել 40 և անգամ 60 տարեկանում:

Սպիտակ պզուկներ (միլիում)

Միլիում կոչվում են սպիտակ պզուկները, որոնք զարգանում են որպես ճարպային գեղձերի բարձր ակտիվության արդյունք: Նրանք կարող են լինել առաջնային կամ կլինիկական: Առաջին տեսակը առաջանում է որպես ինչ-որ բանի ազդեցության հետևանք, ինչպես օրինակ՝ արևի լույսը: Կլինիկական տեսակը մաշկի բորբոքումների կամ վնասվածքների հետևանք է:

Նման կորյակները իրենցից ներկայացնում են ոչ շատ մեծ, մոտ քորոցի գլխի չափ (2-3 մմ), խիտ, հատիկների նման սպիտակ կամ դեղնավուն գոյացություններ: Նրանք սիրում են գտնվել այտերի, քունքերի, աչքերի կամ քթի վրա: Հանդիպում են ինչպես եզակի, այնպես էլ խմբով պզուկներ:

Եթե խոսենք մատչելի լեզվով, միլիումը ելքի հնարավորություն չունեցող, փակ ծակոտիում հավաքված ճարպ է: Սպիտակ գլխիկը բացատրվում է մաշկի մակերևույթի հետ շփման բացակայությամբ:

Հիշեք. սպիտակ պզուկները առաջանում են ոչ ճիշտ կենսակերպի, արևի տակ չափից շատ գտնվելու, մեծ քանակությամբ տապակած, աղի, ապխտած սննդի օգտագործման պատճառով, ինչը հանգեցնում է տոսքինների կուտակման:

Կոպիտ պզուկներ

Աղեստամոքսային հիվանդությունները, հորմոնալ անհավասարակշռությունը, կլիմայի փոփոխությունը, դեմքի տարրական հիգիենայի բացակայությունը մեծ դեր են խաղում մաշկի խնդիրների առաջացման գործում: Սպիտակ ցանը նկատվում է անմիջապես, դրան սովորաբար պատշաճ ուշադրություն չի դարձվում:

Վարդագույն պզուկներ (ռոզացեա)

Արյան անոթների ընդլայնում, որը բնորոշ է 30 տարեկանից բարձր մարդկանց համար, կարող է ուղեկցվել կարմիր հանգույցների (պապուլ) առաջացմամբ, որոնք անցնում են թարախային փուլ: Հաճախ ազդում է կանանց վրա:

Տարբերակիչ հատկանիշներ.

  • դեմքի կայուն կարմրություն (ճակատի, քթի, ծնոտի, այտերի շրջան), չի բացառվում տարածումը մեջքի և կրծքավանդակի վրա;
  • ցան դեմքին, որը սկսում է սովորական կարմրությամբ և դառնում պզուկ;
  • հետագա փուլերում մաշկը կարմրության շրջանում հաստանում է;
  • անոթները ընդարձակվում են, անոթային ցանցը կարմրում է;
  • աչքերում կտրող ցավ, չորություն, օտար մարմնի կամ ավազի զգացողություն, արցունքահոսություն, աչքերի կարմրություն:

Կարևոր է. ցրտին կամ արևին երկար ժամանակ դրսում գտնվելը հանգեցնում է մաշկի վիճակի կտրուկ վատացման:

Սպիտակ պզուկներ (միլիում)

Սև պզուկներ (կոմեդոն)

Առանց բորբոքումների կորյակների ձև է, սովորաբար գտնվում է դեմքին (այտեր, ճակատ, քիթ, կզակ), ավելի հազվադեպ՝ կրծքավանդակի և ողնաշարի շրջանում: Նման ցանի համար պատասխանատու են ճարպագեղձերի աշխատանքի խնդիրները, վահանագեղձի, ձվարանների խնդիրները, յուղոտ կամ ածխաջրերով հարուստ սնունդը:

Պայքարի առավել արդյունավետ եղանակ համարվում է դեմքի մաքրումը, սակայն ազդեցությունը տևում է ոչ շատ երկար, և մաշկի մաքրումները պետք է լինեն պարբերական: Որքան տարիքով է մարդը, այնքան ավելի ցածր է ճարպագեղձերի ակտիվությունը, տեղի է ունենում սև պզուկների առաջացման թվի նվազում:

Վարդագույն պզուկներ (ռոզացեա)

Ստերոիդային պզուկներ

Այս պզուկների ծագումը բացատրվում է տարբեր հորմոնալ դեղերի օգտագործմամբ: Նրանք սովորաբար զգալի վնաս չեն պատճառում օրգանիզմին, բայց զգալիորեն ազդում են արտաքինի վրա: Սովորաբար դեղը դադարեցնելու դեպքում պզուկները անցնում են, բայց դա դժվար խնդիր է, եթե մարդը գտնվում է որոշակի դեղերով բուժման մեջ:

Այս տիպի ակնեն փոքր չափի, վառ կարմիր գույնի, թարախային պզուկային ցան է: Կարող են ծածկել մարմնի գրեթե ողջ մակերեսը, հատկապես՝ եթե դեղը խմել եք կամ կիրառել քսուքով մշակվող առանձին հատվածում:

Ուշադրություն. այսպիսի ցանը առանձնանում է սուր քորով և այրոցով:

Սև պզուկներ (կոմեդոն)

Կոնգլոբատային պզուկներ

Գտնվում են ձեռքերի, ոտքերի, պարանոցի, մեջքի, որովայնի վրա, գնդաձև խմբված պզուկներ են, որոնք ձևավորվում են մաշկի խորը շերտերում և ենթամաշկային ճարպային բջիջներում: Առանձին տեսակ են կապտակարմրավուն երանգի ցավոտ, կոշտացած պզուկները: Որոշ խտացումների կենտրոնում կարող են տեղակայված լինել պուստուլներ: Հաճախ այս տեսակը հանդիպում է այտերի, մեջքի, կրծքավանդակի, պարանոցի վրա: Կարող են առաջանալ ցանկացած տարիքում, ավելի հաճախ ախտահարում են տղամարդկանց:

Ինչը կարող է լինել դրանց առաջացման պատճառ.

  • սթրեսային վիճակները, հոգեհուզական ծանրաբեռնվածությունը, դեպրեսիվ վիճակը;
  • հորմոնալ խախտումները, շաքարային դիաբետը, ներքին սեկրեցիայի գեղձերի աշխատանքի խախտումները;
  • վարակիչ հիվանդությունների քրոնիկ ձևերը;
  • բրոմի և յոդի քանակության մեծացումը սննդակարգում;
  • որոշակի դեղերի օգտագործումը;
  • արտաքին միջավայրի բացասական ազդեցությունը, ծխելը:

Նման կորյակների մակերեսը անհարթ է, նրանք հաճախ խմբավորվում են: Հետո կարող են թողնել սպիներ:

Ստերոիդային պզուկներ

Ենթամաշկային պզուկներ

Հանդիպում են այսպիսի պզուկները մեծահասակների և դեռահասների մոտ: Առաջանում են ճարպային գեղձերի բորբոքման պատճառով մեծ քանակությամբ թարախի կուտակման արդյունքում: Հաճախ ախտահարում են մեջքը, ուսերը, պարանոցը, կրծքավանդակը, դեմքը ։

Պզուկները սպիտակ են, ենթամաշկային պուստուլների թարախով լի: Ներսում գտնվող կարմիր պզուկը բորբոքված մաշկի գոտին է, որը խոշորանում է այտուցվածության արդյունքում:

Հայտնվում են հետևյալ պատճառներով.

  • հորմոնալ խախտումներ, իմունային բջիջների հետ կապված խնդիրներ;
  • մաշկային հիվանդություններ, ենթամաշկային տզերի ակտիվություն;
  • լյարդի, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ;
  • մեխանիկական ազդեցություն գեղձի վրա;
  • սխալ սնունդ;
  • բարձր քրտնարտադրություն;
  • գենետիկ նախահակում, քրոնիկ հիվանդություններ:

Մաշկի տակ գտնվող պզուկը դժվար է վերացնել, դեմքի ու մարմնի մաշկը վանող տեսք ունի: Եթե ինքնուրույն սեղմեք պզուկը, կարող էեք հասցնել մինչև մաշկի ուժեղ ախտահարման, արյան վարակման, սպիների առաջացման:

Կոնգլոբատային պզուկներ

Ինչպես ազատվել ակնեից

Ակնեի բուժումը արժե սկսել հետազոտությունից, որը թույլ է տալիս բացահայտել խնդրի ծագման պատճառները: Կարող է պահանջվել էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի այցելություն, կանանց ու աղջիկներին՝ նաև գինեկոլոգի: Կարող է վերցվել արյան և մեզի ընդհանուր անալիզ, արյան կենսաքիմիայի, հորմոնների անալիզներ, կղանքի անալիզ դիսբակտերիոզի դեմ, կարող է պահանջվել ուլտրաձայնային հետազոտություն:

Եթե ցանը ընթանում է թեթև ձևով, ապա կարող է խորհուրդ տրվել մաշկի որոշակի տեսակի համար միջոց պզուկների դեմ՝ քսուքներ, գելեր, նրբաքսուքներ և լոսիոններ ակնեի դեմ, որոնք պարունակում են անհրաժեշտ բաղադրիչները կոմեդոնների դեմ պայքարի, մաշկային ճարպի սեկրետը նվազեցնելու, բորբոքումը վերացնելու համար: Դրանք այն միջոցներն են, որոնք պարունակում են տրետինոին, ազելաթթու, բենզոիլպերօքսիդ:

Միջին և ծանր աստիճանները բուժվում են հակաբիոտիկների կիրառմամբ, հորմոնալ դիսբալանսի դեպքում կարող են նշանակվել հորմոններ:

Ինչ միջոցներ օգտագործել բուժման համար.

  1. Հակաբիոտիկներ - Առավել արդյունավետ է համարվում Մինոլեկսինը: Հասանելի է երեխաներին մոտ 8 տարեկանից: Լավ լուծվում է ճարպերում, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ ազդել խցանված ճարպային գեղձի վրա:
  2. Սեբոստատիկ դեղեր - Իզոտրետինոին՝ մաշկի ախտահարման ծանր ձևերի համար:
  3. Հորմոնային թերապիա - Բուժումը նշանակում է բժիշկը:

Ենթամաշկային պզուկներ

Նաև բարձիթողի ձևերի բուժման համար պահանջվում է մեխանիկական ազդեցություն մաշկի վրա: Բոլոր ընթացակարգերը պետք է կատարի որակավորված կոսմետոլոգ: Մաքրում է մաշկը պիլինգների միջոցով (մաշկի վերին շերտերի հեռացում), իրականացվում է դեմքի մաքրում, հատուկ մերսում, կրիոթերապիա, լազերաբուժություն:

Կարևոր է. ցանից ազատվելու գործում մեծ դեր է խաղում ճիշտ սնունդը: Անհրաժեշտ է բացառել տապակած, ապխտած, աղի, կծու, քաղցր ուտելիքները, սուրճը, կարմիր պտուղները: Ավելացնել օրակարգում կաթնամթերք, մրգեր, բրինձ, մսի և ձկան ոչ յուղոտ տեսակներ, կանաչ և նարնջագույն բանջարեղեն, ընկույզ, նուշ:

Ակնեի դեմ պայքարի տնային մեթոդները

Մաշկի խնամքը նրա առողջ տեսքի երաշխիքն է երկար տարիներ: Օգտակար է համարվում այցելությունը սաունա, որը բարելավում է արյան շրջանառությունը և նպաստում մաշկի խոնավեցմանը: Կարելի է մաշկը խոնավեցնել նաև վրա թուրմերով լի կաթայի վրա 20 րոպե՝ ծածկվելով սրբիչով, իսկ թուրմերը եփել տատրակ բույսի ծաղիկներից, կեչու և անանուխի ճյուղերից:

Խոնավեցրած մաշկի վրա կարելի է կիրառել հետևյալ դիմակները.

  1. Կաթնաշոռ և վարսակ - վարսակի արգանակը (1 ճաշի գդալ) և 2 ճաշի գդալ թարմ կաթնաշոռը խառնել, տարածվել դեմքին։ 20 րոպե կարող եք հանգստանալ, ապա լվալ կոնտրաստային ջրով։
  2. Սպիտակ կավով - վերցնել 1 ճաշի գդալ կավ, խառնել 2 կաթիլ կիտրոնի հյութ և մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ, պահել դեմքին 15 րոպե, այնուհետև լվալ: Բավական է կատարել շաբաթը 1 անգամ։
  3. Թթխմորով - լուծել 20 գրամ խմորիչը 3% ջրածնի պորօքսիդում (10 մլ), հասցնել թանձր վիճակի: Կիրառել շաբաթական 3 անգամ 20 րոպեով, կուրսը՝ 20 պրոցեդուրա:
  4. Մեղրով - լուծել ասպիրինի հաբը 1 թ. գ. ջրում, խառնել 2 ճաշի գդալ մեղր, պահել դեմքին 15 րոպե:

Ժամանակին բժշկի հաճախելը թույլ կտա խուսափել մաշկի և մարմնի լուրջ խնդիրներից: Գրագետ մոտեցումը սեփական արտաքին և ներքին վիճակին թույլ է տալիս երկարացնել գեղեցկությունն ու երիտասարդությունը, նվիրում է գեղեցիկ տեսք, ազատում է շատ խնդիրներից: