Յոգա
Յոգան գիտություն է ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնության մասին: Յոգան կազմավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում:
Յոգա բառը հիմնականում ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջաինիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ Յոգան իսկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից "Յոգա Սուտրա" աշխատության մեջ շարադրվելը) հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են` Ռիգվեդա, Յաջուրվեդա, Սամավեդա և Աթհարվավեդա: Այն կարծիքը, թե իբր Յոգան Հինդուիզմի մի մասն է կազմում և Հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում Յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում Յոգան հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործունեություննեի համախմբումն է։
Յոգան (դև. योग) սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում: “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով: Յոգայի հիմնական հասկացություններ են:
- Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
- Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
- Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
- Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
- Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
- Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
- Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
- Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)
Հինդու փիլիսոփայությունում (որը Յոգայի համակարգի ստեղծումից և զարգացումից շատ ավելի ուշ ծագած մշակութային շերտ է և չի արտահայտում Յոգայի մասին ողջ ճշմարտությունը) յոգայի գլխավոր ուղղություններն են Ջնանա Յոգան(Գիտության), Բհակտի Յոգան (նվիրման կամ պաշտության), Կրիյա Յոգան(հմտության, ընդգրկում է նաև Հաթհա Յոգան), Կառմա Յոգան(ծառայության) և Ռաջա Յոգան(ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։ Հինդու փիլիսոփայության մեջ այն Սամկյա ավանդույթի մի մասն է կազմում։
Տարբեր Հինդու տեքստեր քննարկում են յոգան, մասնավորապես Ուպանիշադները, Բհագավադ Գիտան, Հաթհա Յոգա Պրադիպիկան, Շիվա Սամհիթան և զանազան Տանտրաները։ Սանսկրիիտից թարգմանաբար յոգան ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով Սանսկրիտ “յուջ” արմատից․ որը նշանակում է “կառավարել”, “լծել” կամ “միավորել”։ Յոգան նաև թարգմանվում է որպես “միություն”, “միավորում”, ”կապ”, “իմաստ”, “ներլուծում”։ Հիմնականում Հնդկաստանից դուրս յոգան ասոցացվում է Հաթհա Յոգայի և նրանում կիրառվող Ասանաների ( ֆիզիկական վարժանքներ, դիրքեր), պրանայամայի (շնչառական վարժություններ)և մեդիտացիայի (մտակենտրոնացման վարժություններ) հետ։
Յոգա կիրարկողները, յոգայի փիլիսոփայության հետևորդները, որոնք ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ` անվանվում են Յոգինի(կանանց դեպքում) և Յոգի (նաև Յոգին) (տղամարդկանց դեպքում)։