Ինչպես է ծխելն ազդում օրգանիզմի վրա
Ծխելը մինչ օրս մարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող վնասակար սովորություններից մեկն է: Երբեմն ծխախոտը կոչում են ամենածանր ու լիարժեք թմրանյութային կախվածություններից մեկը: Երկար ժամանակ ծխող մարդը արդեն չի կարողանում ապրել առանց ծխախոտի ո՛չ հոգեբանական, ո՛չ էլ ֆիզիոլոգիական իմաստով։ Հարկ է հաշվի առնել, թե ինչ ծանր հետևանքներ օրգանիզմի համար կարող է ունենալ այս վնասակար սովորությունը: Ինչպե՞ս ազատվել արագ և նվազագույն հետևանքներով:
Ծխախոտը հայտնի է աշխարհին արդեն դարեր շարունակ, ծխի ներշնչումը այսօրվա դրությամբ դրա օգտագործման առավել տարածված ձևն է: Շատ մասնագետներ կարծում են, որ ծխելը խիստ վնասակար զբաղմունք է, դրա բացասական հետևանքները ամեն դեպքում ավելի շատ են, քան օգուտը:
Նախ՝ հենց ծխախոտի մոխիրը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք թունավոր ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Երկրորդ՝ ծխախոտի մեծ մասը արտադրվում է չափազանց էժան, անորակ հումքից, որը դարձնում է դրանք առավել վնասակար:
Կայուն հոգեբանական և ֆիզիոլոգիական կախվածության ձևավորման պատճառով վնասակար սովորությունից ազատվելը դժվար է լինում: Հարկ է հասկանալ, թե ծխախոտից հրաժարվելու որ մեթոդներն են իրոք աշխատում, իսկ որոնք կարող են վնասել, ինչպես խուսափել ռեցիդիվից՝ սովորությանը վերադառնալուց:
Կարևոր է. պետք է հիշել, որ ծխելը թողնել չկարողանալը ճիշտ չէ համարել ուղղակի մարդկային թուլություն: Թութունի մեջ մտնող նյութերը սկսում են շատ լուրջ ազդել օրգանիզմի նյութափոխանակության վրա, և վնասակար սովորությունը թողնելը ուղղակի կամքի ուժով շատ դժվար է:
Ծխելու վնասները
Նիկոտինը, որը տոնուսը բարձրացնող միջոց է և պատասխանատու է ծխելու ընթացքում հաճույքի և դրական ազդեցության համար, ծխախոտի միակ բաղադրիչը չէ: Բացի նիկոտինից, նրա մեջ մտնում են բազմաթիվ այլ նյութեր՝ շատ ավելի վնասակար օրգանիզմի համար: Հենց դրանք էլ մեծացնում են որոշ հիվանդությունների ռիսկը և ներկայացնում ամենամեծ սպառնալիքը:
Ընդհանուր առմամբ՝ ծխախոտի խեժի մեջ պարունակվող վնասակար տարրերի համադրությունը կարող է հանգեցնել օրգանիզմի համար հետևյալ հետևանքների.
- Ծխախոտի ծուխը շնչելիս բացասաբար է ազդում կոկորդի և շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա, մեծացնում է քիթ-կոկրդային տարբեր բորբոքային հիվանդությունների, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը:
- Բարձրանում է թոքերի և շնչառական ուղիների տարբեր հիվանդությունների ռիսկը, ըստ բազմաթիվ հետազոտությունների՝ աճում է էմֆիզեմայի, այլ վտանգավոր հիվանդությունների, քաղցկեղի հավանականությունը:
- Ծխելու հետևանքով բարձրանում է արյան մեջ ածխաթթու գազի մակարդակը, առաջանում է թթվածնի պակաս:
- Բարձրանում է վաղ ծերացման ռիսկը, հատկապես հաճախ դա տեղի է ունենում կանանց մոտ: Ծխող կանանց մոտ նաև ավելի արագ է տեղի ունենում դաշտանադադար, օրգանիզմի նյութափոխանակման գործընթացների խախտումների պատճառով ավելի արագ է փչանում մաշկը։
- Քաղցկեղային ուռուցքների առաջացման բարձր հավանականություն. շատ ծխողների մոտ առաջանում է թոքերի, կոկորդի, կերակրափողի և աղեստամոքսային գոտու այլ օրգանների քաղցկեղ: Սակայն արժե հաշվի առնել, որ կանցերոգեն նյութերը բարձրացնում են ցանկացած քաղցկեղային հիվանդությունների հավանականությունը:
- Սրտի և անոթների տարբեր հիվանդությունների ռիսկ. ըստ տարբեր վիճակագրական տվյալների՝ ծխող մարդկանց մոտ նկատվում է շատ ավելի բարձր ինֆարկտի և ինսուլտի հավանականություն, տղամարդկանց մոտ մեծանում է թրոմբոզի հավանականությունը:
Սրանք ծխելու առավել լուրջ հնարավոր հետևանքներն են: Ընդհանուր առմամբ, ծխողների առողջության մակարդակն ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ավելի առողջ ապրելակերպի կողմնակից են: Ծխողների մոտ ցածր է դիմացկունությունը, առավել հաճախ են փչանում ատամները, մաշկը, մազերը։
Ծխելը պատանիների և երեխաների համար առավել վնասակար է, քանի որ այդ տարիքում օրգանիզմը դեռ շարունակում է ձևավորվել։ Հետևաբար այդ սովորությունի վնասը դեռահասների օրգանիզմի համար բազմապատկվում է: Որքան ավելի շատ է ծխելու ստաժը մարդու մոտ, այնքան ավելի մեծ է հետագայում տարբեր խնդիրների հավանականությունը:
Ոչ պակաս վտանգավոր է պասիվ ծխելը. Այն նույնպես կարող է զգալիորեն վնասել օրգանիզմին, քանի որ շնչելով նույն ծուխը՝ լցված նիկոտինով և այլ վտանգավոր նյութերով, պասիվ ծխողները ստանում են թույնի գրեթե նույն քանակը, որքան ակտիվ ծխողները։ Ուստի թոքերի տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց, հղիներին և կերակրող կանանց, երեխաներին առաջին հերթին պետք է խուսափել պասիվ ծխելուց։
Ծխելը հղիության ընթացքում
Ծխախոտի օգտագործումը երեխային կրելու ընթացքում սպառնում է ապագա մոր ու պտղի առողջությանը: Վնասակար սովորությունը հղիության ընթացքում մեծացնում է վիժման, ապագա երեխայի մոտ տարբեր շեղումների զարգացման հավանականությունը: Հղիության ժամանակ ծխող կանանց մոտ բարձր է վաղաժամ ծննդաբերության հավանականությունը: Երեխան կարող է ծնվել մտավոր հետամնացությամբ, հիդրոցեֆալիայով և այլ լուրջ շեղումներով:
Կրծքով կերակրելիս ծխախոտի օգտագործումը ոչ պակաս վտանգավոր է: Կրծքի կաթի հետ մոր արյունից երեխային են անցնում թութունի մեջ պարունակվող վնասակար նյութեր: Այսպիսով՝ երեխան վաղ մանկությունից դառնում է սովոր ծխախոտի բաղադրիչների հետևանքներին մարդու օրգանիզմի վրա:
Կարևոր է. այդուհանդերձ, բավական է թողնել ծխելը պլանավորվող հղիությունից կես կամ մեկ տարի առաջ, որպեսզի ծխախոտի վնասակար ազդեցությունը ոչ մի կերպ չանդադառնա երեխայի ապագայի վրա:
Ինչպես թողնել ծխելը
Թողնել այս սովորությունը կարելի է, եթե մոտենալ այս խնդրին ամենայն լրջությամբ, օգտվել հուսալի մեթոդներից: Ավելի լավ է անել դա բժշկի հսկողության տակ, հատկապես եթե ծխելու ստաժը 10 – 15 տարի է: Կտրուկ թողնել երբեք խորհուրդ չեն տալիս, քանի որ դա կարող է հանգեցնել տհաճ հետևանքների, հատկապես երկար ծխելու դեպքում:
Հարկ է պարզել, թե ինչպես դադարեցնել ծխելը, որպեսզի հետագայում չվերադառնաք այդ վնասակար սովորությանը, և օրգանիզմը այդ գործընթացը շատ դժվար չտանի։ Ընդհանուր առմամբ, կարելի է դա անել ինքնուրույն՝ առանց որևէ միջոցների դիմելու:
Թողնել ծխելը պետք է աստիճանաբար՝ ըստ օրերի և շաբաթների կրճատելով ծխախոտի քանակը: Եթե օրվա մեջ օգտագործում եք ավելի քան տասը գլանակ, պետք է կրճատել մեկական յուրաքանչյուր օրվա ընթացքում: Մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մի քանի ամիս անց կարելի է հասցնել մեկ ծխախոտի մի քանի օրը մեկ։ Այնուհետև մեկ սիգարետը ցանկալի է կրճատել դեպի մեկ – երկու քաշում:
Եթե գործընթացը դանդաղ է ընթանում, դժվար է պահպանելը, ինքներդ ձեզ մեղադրել պետք չէ: Ինքամեղադրանքները կարող են միայն վատացնել հոգեէմոցիոնալ վիճակը և առաջացնել վնասակար կախվածության ռեցիդիվ:
Նաև ցանկալի է ամբողջ գործընթացի ժամանակ վերահսկվել բժշկի կողմից: Պետք է ուշադիր լինել սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հանդեպ: Դիտարկումը հատկապես կարևոր է երկարատև ծխող լինելու դեպքում:
Եթե սովորությունը կրում է սովորութային բնույթ, կարող եք փորձել է փոխարինել այն ինչ-որ բանով: Կարելի է մտածել մեկ այլ սովորություն, օրինակ՝ թղթի վրա մատիտով խզբզել, եթե ծխախոտը օգնում է պայքարել սթրեսի դեմ:
Փոխարինել ծխախոտը սնունդով սովորաբար խորհուրդ չեն տալիս, քանի որ մեծանում է քաշ հավաքելու հավանականությունը: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս օգտագործել ծամոն, ցանկալի է առանց շաքարի փոխարինողների, քանի որ դրանք բացասաբար են ազդում աղեստամոքսային գործառույթների վրա: Կարելի է նաև օգտագործել սառնաշաքար նախնական փուլերում:
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ թողնում են ծխելը
Եթե թողնել ծխելը կտրուկ, ոչ թե աստիճանաբար հրաժարվել սիգարետից, հետևանքները օրգանիզմի համար կարող են լինել բավական ծանր, քանի որ օրգանիզմը հանկարծակի զրկվում է սովորական տոնուսը բարձրացնող միջոցից և նյութերից, որոնք մշտական հիմունքներով մասնակցում էին նյութափոխանակությանը:
Հատկապես ծանր է լինում ավելի փորձառու ծխողների համար, ում մոտ ամբողջությամբ առաջացել է ֆիզիոլոգիական և հոգեբանական կախվածություն: Օրգանիզմին ծանր կլինի հետ քաշվել օրգանիզմում նիկոտինի և այլ նյութերի մշտական ներկայությունից:
Ծխելը դադարեցնելու ամենասկզբում կարող են դիտարկվել ճնշման և զարկերակի տատանումներ, գլխացավերի ուժգնացում, կարող են առաջանալ բարձր անհանգստություն և դյուրագրգռություն: Որոշ մարդկանց մոտ առաջանում է նաև հազ՝ հատկապես արտահայտված գիշերային և առավոտյան ժամերին:
Որոշ մարդիկ, ծխելուց հրաժարվելով, գիրանում են: Դա կապված է այն բանի հետ, որ տոնուսը բարձրացնող միջոցի՝ նիկոտինի անհետացման հետ նյութափոխանակությունը, փոխանակման գործընթացները օրգանիզմում փորձում են վերադառնալ նորմային։ Այնպես որ, հնարավոր են քաշի տատանումներ և այլ խախտումներ: Սակայն հարկ է նշել, որ աստիճանաբար հրաժարվելու դեպքում գիրանալու կամ այլ խնդիրների հավանականությունը իջնում է։
Կոդավորում ծխելու դեմ
Որոշ մասնագետներ առաջարկում են կոդավորման մեթոդներ, սակայն հարկ է հիշել, որ դրանց արդյունավետությունը և օգուտը ապացուցված չեն: Նման մեթոդիկան երբեք չի ճանաչվել գիտական հանրության, պրոֆեսիոնալ նարկոլոգների կողմից, ուստի օգտագործել դրանք կարելի է բացառապես ձեր սեփական պատասխանատվությամբ:
Երբեմն կարելի է տեսնել կոդավորման առաջարկներ հիպնոսի միջոցով և այլ մեթոդներով, բայց խորհուրդ ենք տալիս մի քանի անգամ մտածել՝ նախքան այդ մասնագետներին դիմելը։ Ծխելը կամքի ուժով թողնելը կարող է յուրաքանչյուր ոք, նույնիսկ առանց որևէ լրացուցիչ մեթոդների:
Ժողովրդական միջոցներ
Տարբեր ժողովրդական մեթոդներ և բաղադրատոմսեր կարելի է կիրառել՝ այս վնասակար սովորությունից հրաժարվելու ազդեցությունը օրգանիզմի վրա նվազեցնելու համար: Որոշ բուժական խոտաբույսեր կօգնեն զերծ պահել սիրտ-անոթային համակարգը, խուսափել ճնշման և զարկերակի տատանումներից, հանգստացնել նյարդային համակարգը:
Օրինակ, կարելի է օգտագործել երիցուկի, եղեսպակի, առյուծազգու (пустырник) թուրմեր: Բավական է վերցնել մեկ ճաշի գդալ ընտրված խոտաբույսից, լցնել վրան կես լիտր տաք ջուր, թրմել 15 – 20 րոպե: Ըստ ցանկության՝ պատրաստի թուրմը նոսրացնել մաքուր ջրով, խմել օրը մի քանի անգամ փոքր բաժակով: Բացի այդ, օգտակար են մասուրի թուրմը, մորսերը, հատկապես՝ լոռամրգու: Ծխախոտից հրաժարվելու ժամանակ չափազանց կարևոր է պահպանել մարսողական ուղին և իմունիտետը: