Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք
Հայաստանում ունենք կորոնավիրուսի 2 նոր հաստատված դեպք: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ հաստատվել է ընդհանուր 8 դեպք։
Այս պահին բոլոր ուսումնական հաստատություններում գործում է մեկշաբաթյա կարանտին։