Սեռական կյանք
Մարդու սեռական հասունությունը սկսում է 11-12 տարեկանից, թե՛ տղաների, թե՛ աղջիկների մոտ։ Հայ հասարակության մեջ սեռահասունությունը համարվում է տաբու, արգելված թեմա, սակայն դա սխալ մոտեցում է, որը պայմանավորված է դարերից եկած հայկական մենթալիտետով։ Մեր նախնիները կարծում էին, որ չի կարելի երեխաների հետ խոսել «մեծական» թեմաներով, բայց այդ կերպ վարվելով՝ ծնողները միայն վնասում են իրենց երեխային։
Պատանիները սեռահասունության շրջանում բախվում են իրենց համար նոր և ինչ-որ չափով անհասկանալի երևույթների, որոնց բացատրությունը սկսում են փնտրել տարեկիցների շրջանում կամ ինտերնետում, սակայն այդ աղբյուրները շատ կասկածելի են ու գրեթե միշտ տալիս են աղավաղված տեղեկություններ։
Մեր այս բաժնում կփորձենք հնարավորինս հասկանալի ու մատչելի ներկայացնել մարդու սեռական առողջության պահպանման միջոցառումները, սեռական հիվանդությունները և անձնական հիգիենայի կանոնները։ Մեր նյութերը տրամադրված են հայտնի բժիշկների կողմից, ում անունը և տվյալները նշված են յուրաքանչյուր հոդվածում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Aroxjutyun.am կայքը հանդիսանում է տեղեկատվական-ժամանցային կայք, մենք չենք տրամադրում բուժում կամ խորհրդատվություն։